ԱՄՆ-ի ԿՀՎ-ն Apple-ի եւ Amazon-ի համակարգիչներում եւ գաջեթներում հայտնաբերել է լրտեսական չիպեր, որոնք կարող էին տեխնիկայում տեղադրվել Չինաստանում արտադրության ժամանակ, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Bloomberg-ին:
Տարբեր գնահատականներով, Չինաստանը մատակարարում է համակարգիչների 90 տոկոսը եւ բջջային հեռախոսների 75 տոկոսը: Գործակալության տվյալներով, տեխնիկայում չիպերի ներդրման հետ կարող է առնչություն ունենալ Supermicro ընկերությունը:
Apple-ում հերքել են այդ տեղեկութունը՝ հայտարարելով, որ երբեք կասկածելի չիպեր չեն գտել:




























