Apple եւ Amazon ամերիկյան ընկերությունները հանդես են եկել Bloomberg-ի այն տեղեկատվության հերքմամբ, թե չինական միկրոչիպերը, որոնք դրվում են համակարգիչների մեջ, կարող են լրտեսական ծրագրեր պարունակել՝ տեղեկացնում է «Տնտեսությունն այսօր» կայքը։

Հոդվածում Bloomberg-ը հայտնել էր, թե վնասաբեր չիպերը կարող են ներդրված լինել դեռեւս մայրական պլատայի հավաքման ժամանակ։ Որպես ապացույց, օրինակ է բերվել 2015թ․ մի դեպք, երբ կասկածելի միկրոչիպեր էին գտնվել Elemental ընկերության սերվերների ստուգման ժամանակ։