ՌԴ-ն եւ Հնդկաստանը պայմանագիր են կնքել Նյու Դելիին C-400 համալիրների մատակարարման մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
Կողմերը համաձայնագիրը ստորագրել են Վլադիմիր Պուտինի Հնդկաստան կատարած այցի ժամանակ:
Նորագույն զենիթահրթիռային համակարգերի հինգ գնդերի ձեռքբերումը Հնդկաստանին կարժենա 5.43 միլիարդ դոլար: Հնդկաստանը Չինաստանից եւ Թուրքիայից հետո կդառնա «Տրիումֆների» երրորդ արտասահմանցի գնորդը:
С-400 «Տրիումֆ»-ը մեծ հեռահարության նորագույն զենիթահրթիռային համակարգ է:
Այն նախատեսված է ավիացիայի, թեւավոր եւ բալիստիկ հրթիռների ոչնչացման, ներառյալ միջին ռադիուսի գործողության, ինչպես նաեւ կարող է օգտագործվել ցամաքային թիրախների դեմ: Գործողության հեռահարությունը հասնում է 400 կիլոմետրի, այն կարող է մինչեւ 30 կիլոմետր բարձրության վրա թիրախներ ոչնչացնել:
Պուտինը եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին համաձայնել են Նյու Դելիին С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգեր եւ 2016 թվականի հոկտեմբերին 11356 նախագծի ֆրեգատներ մատակարարել:




























