Ավստրալիայում անցյալ կիրակի ձմեռային ժամանակին անցնելուց հետո խելացի ժամացույցների աշխատանքը խափանվում է:

Reddit-ի  ավստրալացի օգտատերերը բողոքել են Apple Watch 4-ից: Նրանց խոսքով, ձմեռային ժամանակին անցնելու փորձի ժամանակ գաջեթն անընդհատ անջատվում եւ նորից միանում է, հաղորդում է Life-ը:

Խնդիրն առաջացել է նախորդ հանգստյան օրերին, երբ Ավստրալիան անցնում էր ձմեռային ժամանակին: Դիսփլեյ թվատախտակը ցուցադրելու փորձի ժամանակ խելացի ժամացույցները հանկարծակի անջատվում եւ միանում էին:

Փորձագետները եկել են այն եզրահանգման, որ խնդիրը հնարավոր է Infograph Modular-ի նոր թվատախտակի մեջ է: Ինտերֆեյսը փորձում է պատկերել օրվա ակտիվության գրաֆիկը, սակայն սերվերի հետ կապված խնդիրների պատճառով սխալ է առաջանում, քանի որ սերվերում ժամը մեկ ժամով առաջ կամ հետ է: Apple-ը դեռ չի արձագանքել եւ չի ուղղել սխալը: