Քալիֆորնիայի Օքլենդից սթարթափերի հեղինակները IRL Glasses ակնոցի համար, որն արգելափակում է իրական աշխարհի գովազդը, դրամահավաք են սկսել: Նման աքսեսուարի օգնությամբ էլեկտրոնային վահանակների կամ հեղուկաբյուրեղ էկրանների վրա հնարավոր չէ տեսնել գովազդային հոլովակները, հաղորդում է Life-ը՝  վկայակոչելով Wired-ին:

Ակնոցի լինզաներն այնպես են արված, որ ամբողջությամբ արգելափակում են էկրաններից արձակվող ճառագայթումը: Այս արդյունքին հնարավոր է եղել հասնել Casper թաղանթով կպցրած սովորական բեւեռացված լինզա օգտագործելով:

Այսպիսով ակնոցը կրողը չի կարողանա տեսնել օրինակ գովազդային էկրաններին կամ դիսփլեյներին ցուցադրվող գովազդները: IRL Glasses-ը կարելի է օգտագործել նաեւ որպես սովորական արեւապաշտպան ակնոց:

Ակնոցը չի կարողանում արգելափակել OLED  էկրանները, օրինակ iPhone XS դիսփլեյը: Սակայն խոշոր քաղաքներում գովազդային մոնիտորների մեծ մասը կազմված է հեղուկաբյուրեղ էկրաններից:

Այժմ IRL Glasses-ը կարելի է պատվիրել 49 դոլարով, սթարթափը Kickstarter-ում հավաքել է ավելի քան 50 հազար դոլար: