Միացյալ Նահանգները դիմել է Միջազգային քրեական դատարանին՝ պահանջելով հետ կանչել ամերիկյան դատարանների կողմից բռնագրավված 1,75 մլրդ դոլարի բռնագանձման մասին Իրանի հայցը՝ տեղեկացնում է Reuters-ը։
2016թ․ ԱՄՆ գերագույն դատարանը վճռել է, որ ակտիվները պետք է փոխանցվեն 1983թ․ Բեյրութում ծովային հետեւակների զորանոցների գնդակոծման հետեւանքով զոհված ամերիկյան զինվորականների ընտանիքներին։
Իրանի պահանջը վերաբերում է 1955թ․ կնքված համաներման մասին համաձայնագրին, որը ստորագրվել է Իրանի Իսլամական հեղափոխությունից 24 տարի առաջ։
«Այս գործի հիմքում ընկած գործողությունները վերաբերում են Իրանի կողմից միջազգային ահաբեկչությանն աջակցությանը»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի իրավաբանական խորհրդատու Ռիչարդ Վիսեկը։




























