Գագիկ Ծառուկյանն ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահ: Այսօր` փետրվարի 12-ին կայացած հերթական 5-րդ համագումարում 206 հոգուց բաղկացած քաղխորհորդ է ընտրվել: Դիմելով իրեն ընտրած պատվիրակներին` Ծառուկյանը նշել է. «Բոորն անակնկալ էին սպասում այս համագումարից, բայց ոչ մի անակնկալ էլ չեղավ, սա ընդամենը հերթական համագումար էր, իսկ անակնկալը կլինի իմ հայտարարությունը, որ հենց հասկանամ, որ չեմ կարողանում կատարել կուսակցության առաջնորդի պարտականությունները, արտահերթ համագումար կհրավիրեմ եւ հրաժարական կտամ: Իմ փոխարեն կգա նա, ով վայելում է ժողովրդի ավելի մեծ վստահությունը»:
Ծառուկյանն ընգդգծել է, թե անհրաժեշտ է, որ գործն ու խոսքն իրար համընկնեն: «Մեր գործերը, գաղափարները, ծրագրերը պետք է միասնական լինեն, եթե մենք պատասխանատվություն են վերցրել ժողովրդի առջեւ, պետության առջեւ: Մենք հավատարիմ կմնանք մեր սկզբունքներին եւ գործերին»,- ասել է Ծառուկյանը, ով նաեւ լրագրողներին կոչ անելով պատվեր չկատարել:





























