Apple-ը լրագրողներին հրավիրել է հոկտեմբերի 30-ին Բրուքլինում (ԱՄՆ, Նյու Յորք) կայանալիք միջոցառմանը: Ինչպես միշտ, ապրանքանիշի երկրպագուները փորձում են կանխագուշակել, թե ինչ արտադրանքներ են ներկայացվելու: Հիմնական ենթադրությունների թվում ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչների համար սարքերն են, գրում է  Forbes-ը: 

  Առավել հավանական է թվում iPad պլանշետի թարմացումների մասին անոնսը: TF International Securities ընկերությունից վերլուծաբան Մին Չի Կոն, որը մեկ անգամ չէ, որ արդեն հաջողությամբ կանխագուշակել է Apple-ի ապագա արտադրանքները, ակնկալում է երկու նոր iPad Pro՝ 11 եւ 12,9 դյույմ անկյունագծով, բարելավված դիսփլեյներով եւ նորացված ստիլուսով Apple Pencil:

Վերլուծաբանը կանխատեսել է, որ նոր iPad Pro-ների էկրանի շուրջ շրջանակն ավելի բարակ կլինի, քան ժամանակակաից տարբերակների մոտ, իսկ լիցքավորման Lightning-ին կփոխարինի լայն տարածում ունեցող USB-С-ն:

Բացի այդ նորույթները կհամալրվեն դեմքի ճանաչման Face ID տեխնոլոգիայով. այդ դեպքում Apple-ն առաջին անգամ այն կկիրառի ամենուր, բացի առաջատար iPhone-իներից:

Սակայն ինչպես iPhone-ի դեպքում, iPad-ը կարող է զրկվել Home կոճակից:

iPad շարքում երրորդ նորույթը կարող է լինել նորացված պրոցեսորով եւ արտադրության մեջ ավելի էժան դիսփլեյով iPad mini պլանշետը: iPad-ի կրտսեր մոդելն արդեն մի քանի տարի է չի թարմացվել եւ iPad Pro-ի հետ տրամաբանական է թվում դրա շնորհանդեսը:

Սակայն շատ փորձագետներ համաձայն չեն. նրանք այս շարքի սարքերի թարմացում չեն ակնկալում, քանի որ  iPhone-ի ավագ մոդելները անկյունագծի չափով հարմարեցվում են iPad mini-ին:

Ամենայն հավանականությամբ Apple-ը տոնական շրջանի նախաշեմին կփորձի iPad Pro թողարկել, որպեսզի պիկ շրջանում ավելի մեծացնի վաճառքը: Հունիսի 30-ին ավարտված եռամսյակաում  վաճառված iPad-ների թիվը աճել է 1 տոկոսով, սակայն եկամուտը նվազել է 5 տոկոսով՝ մինչեւ  4,7 մլրդ դոլար: