Բրիտանական տեղեկատվական կարգավորողը Facebook-ին 500 հազար ֆունտ սթերլինգով (644 հազար դոլար) տուգանել է Cambridge Analytica-ի հետ կապված սկանդալի պատճառով, հայտնում է Associated Press-ը:
Քննության տվյալներով՝ 2007-2014 թվականներին ընկերությունն անօրինականորեն հավելվածների մշակողներին է տրամադրել օգտատերերի տվյալները: Նշվում է, որ Facebook-ին տուգանել են հնարավոր առավելագույն գումարով:




























