ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է The New York Times-ի հոդվածին այն մասին, որ Ռուսաստանն ու Չինաստանը գաղտնալսում են իր բջջային հեռախոսը: Նա այս մասին նշել է իր թվիթերյան էջում:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ հոդվածը ձանձրալի ու երկար է, ինչպես նաեւ «այնքան սխալ», որ ինքն «անգամ ժամանակ չունի այն ուղղելու»:

«Ես օգտագործում եմ միայն կառավարական հեռախոսները, եւ միայն մեկ, հազվադեպ օգտագործվող բջջային ունեմ»,- նշել է Թրամփը:

Ռուսաստանի ու Չինաստանի հատուկ ծառայությունները Թրամփի հեռախոսը գաղտնալսում են. NYT