Facebook-ի մշակողները պատրաստվում են սոցցանցի համար բոլորովին նոր ծրագիր՝ երաժշտական ձայնարկիչ թողարկել։ Այն օգտատերերին թույլ կտա երաժշտական կոմպոզիցիաներ ուղարկել ընկերներին, պահպանել դրանք, հրապարակել իրենց էջում եւ այլն։ Այս մասին տեղեկացնում է Oane-ն։
Facebook-ի նոր հնարավորությունը 2019թ․ առաջին եռամսյակից շուտ չի լինի։ Ասում են՝ այս նախաձեռնության իրականացմանն օգնել է Apple Music-ի կամ Spotify-ի հետ համագործակցությունը։
Երաժշտության տրամադրման հնարավորությունը նորություն չէ Facebook-ի համար, սակայն սա բոլորովին նոր մակարդակ է։ Սկզբում երաժշտական ձայնարկիչը թեսթային ռեժիմով կաշխատի, այնուհետեւ կներդրվի մշտական հիմունքներով։




























