Նոր կանոններով՝ Google-ի հետ համագործակցող ընկերությունները պարտավորված կլինեն իրենց սմարթֆոնների անվտանգության համար թարմացման ծրագրեր թողարկել՝ տեղեկացնում է Astera-ն։
Ընդ որում, սմարթֆոնի վաճառքից հետո առաջին տարում չորս թարմացում պետք է լինի։ Թե քանիսը պետք է լինեն երկրորդ տարում, Google-ը չի հստակեցնում։ Արդեն ուժի մեջ են մտել գործընկերների համար Google-ի նոր կանոնները։
Հաղորդվում է նաեւ, որ արտադրողները պետք է վերացնեն սմարթֆոնների խոցելիությունը, եթե դրանք, իհարկե, հայտնաբերվեն որոշակի ժամանակի ընթացքում։
Գործընկերների հետ աշխատանքի նոր քաղաքականությունը պետք է բարձրացնի Android համակարգի գրավչությունը եւ այն ավելի անվտանգ դարձնի։




























