Twitter սոցցանցի բաժնետոմսերը հաշվետվության հրապարակումից հետո 14 տոկոսով աճել են։ Այս մասին են վկայում բորսայի տվյալները՝ տեղեկացնում է РБК-ն։
Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ երրորդ եռամսյակում գովազդի վաճառքից ստացված եկամուտը 29 տոկոսով աճել է՝ հասնելով 650 մլն դոլարի։ Ընդ որում, սոցցանցի ընդհանուր եկամուտը եւս աճել է 29 տոկոսով՝ հասնելով 758 մլն դոլարի։
Twitter-ում նշել են, որ պայքարում են կասկածելի գրանցումների դեմ եւ հեռացնում են բոտերը, ինչի արդյունքում ակտիվ օգտատերերի թիվը հասել է 326 միլիոնի։




























