Իրանի կառավարությունն իր սահմանների անվտանգության բարձրացման նոր պլան է մշակել։ Այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Մուստաֆա Մոհամեդ Նաջարը։

Նրա խոսքով, նոր պլանն իրականացվել է երկրի հյուսիս-արեւմտյան եւ արեւելյան հատվածներում եւ մոտ ժամանակներս կներդրվի Իրանի բոլոր սահմաններում։

«Իններորդ կառավարությունը  նախորդ աշխատակազմերից 178 անգամով մեծացրել է սահմանների անվտանգության ծախսերը»,- ասել է նա գրում է PressTV-ն։