WhatsApp–ում հայտնված սթիքերների ամբողջ հավաքածուն մեսենջերի օգտատերերի համար անվճար է, փոխանցում է Ireactor–ը։

Սթիքերներից կարող են օգտվել ինչպես iOS օպերացիոն համակարգով տեխնիկայի սեփականատերերը, այնպես էլ Android–ով սմարթֆոնների տերերը։

Սթիքերների հավաքածուն հասանելի է հաղորդագրություններ գրելու հատվածում։ Սեղմելով համապատասխան նշանի վրա՝ օգտատերերը տեղափոխվում են սթիքերների պահոց, որտեղ կարելի է ինչպես ավելացնել, այնպես էլ ջնջել սթիքերները։

Պահոցում սթիքերները խմբավորված են, ինչը հեշտացնում է անհրաժեշտ սթիքերի որոնումը։ Մոտ ժամանակներս դիզայներները հնարավորություն կստանան նոր սթիքերներ ստեղծել։

Հայտնի է նաեւ, որ նորույթը վերաբերում է ոչ միայն սթիքերներին։ Հավելվածի հեղինակները հեշատացրել են նաեւ GIF նկարների որոնումն ու ներբեռնումը։