Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով քառօրյա այցով ժամանել է Թեհրան։
Թուրքիայի նախագահին օդանավակայանում դիմավորել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին։ Հանդիպման պաշտոնական հատվածը տեղի կունենա փետրվարի 14-ի առավոտյան, գրում է IRNA-ն:
Այցի ընթացքում Գյուլը բանակցություններ կվարի իրանցի գործընկեր Ահմադինեժադի եւ պաշտոնատար այլ անձանց հետ:
Թուրքիայի նախագահը կքննարկի երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանյին եւ միջազգային խնդիրներին վերաբերող հարցեր։



























