Apple-ը հաջողությամբ փակել է իր սմարթֆոնների ապաարգելափակման հնարավորությունը GrayKey սարքերի միջոցով, որոնք օգտագործվում են իրավապահ ուժերի կողմից իրենց մոտ հայտնված  iPhone-ի եւ iPad-ի տվյալների հասանելիության համար, հաղորդում է IXBT-ն` վկայակոչելով Forbes-ին:

Grayshift-ի GrayKey սարքը սմարթֆոնին կամ պլանշետին միանում է Lightning-ի միջոցով: Նախկինում դա բավական էր ծրագրային ապահովումը հայտնաբերելու եւ սարքի գաղտնաբառը կոտրելու համար:

Սակայն Forbes-ի աղբյուրների տվյալներով iOS 12-ի թողարկվելուց հետո GrayKey-ին այլեւս չի հաջողվում պարզել Apple-ի սարքերի գաղտնաբառը: Սա հաստատել է ElcomSoft ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Կատալովը, որը մասնագիտացած է գաղտնաբառերի եւ համակարգերի վերականգման գործում: