Google Ads-ը հաղորդագրությունների համար մի քանի թարմացումներ է ներկայացրել՝ տեղեկացնում է SEONews-ը։

Գովազդի միջոցով ստացված հաղորդագրությունները այժմ կարող են email-ին գալ։ Դա նշանակում է, որ գովազդատուներն այլեւս ստիպված չեն լինի իրենց հեռախոսահամարը թողնել հայտարարության մեջ։

Համակարգն օգտատերերին կարող է պատասխանել նախօրոք պատրաստված հաղորդագրություններով, օրինակ՝ որ հարցումը ստացվել է եւ որոշակի ժամկետում կմշակվի։