Պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումը Իսրայելի գիշերային հրթիռակոծության հրամանը ստացել է Սիրիայի եւ Իրանի իշխանություններից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իսրայելական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսին:

«Մենք ակնհայտ կապ ենք տեսնում պաղեստինյան «Իսլամական ջիհադի» եւ Դամասկոսի ռեժիմի, ինչպես նաեւ (իրանական) Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջեւ»,- ճեպազրույցում ասել է նա լրագրողներին:

Հիշեցնենք, որ RT գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Գազայի հատվածում Իսրայելի օդանավերն ու ուղղաթիռները ի պատասխան հրթիռակոծության գրոհել են 80 թիրախների վրա: