Google ընկերությունը Վենեսուելայում փորձարկել է Intra հավելվածը, որը ստեղծվել է գրաքննության դեմ պայքարի համար, փոխանցում է «Գազետան»՝ վկայակոչելով Associated Press-ն։
Վենեսուելայի Մամուլի եւ հասարակայնության ինստիտուտի տվյալներով՝ երկրի կառավարությանը քննադատող առցանց լրատվամիջոցները 2014 թվականից հարձակումների են ենթարկվում։ Ինստիտուտի անցկացրած ուսումնասիրության համաձայն՝ 53 կայքերից սահմանափակվել է մոտ կեսի հասանելիությունը։
Նշվում է, որ հավելվածը շրջանցում է արգելափակումները՝ օգտատերերին անմիջապես կապելով Google-ի սերվերների հետ, որոնք ստանում են ենթատիրույթային անունների համակարգի հասանելիույթունը։




























