ԱՄՆ Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել նոյեմբերի 5-ին Իրանի նկատմամբ առավել խիստ միջոցներ ձեռնարկել, այդ թվում SWIFT միջազգային վճարային համակարգից երկիրը հեռացնելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Գործակալության տեղեկատվության համաձայն, նման հայտարարությամբ հանդես է եկել հիմնադրամի ավագ խորհրդական Ռիչարդ Գոլդբերգը:

Ըստ նրա, ենթադրվում է, որ ճնշումը պետք է լինի «առավելագույն», այլ ոչ թե «կիսաառավելագույն»:

«Առավելագույն ճնշումը ներառում է SWIFT-ից իրանական բանկերի անջատումը», - ասել է նա:

Օգոստոսի 5-ին Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որը նախատեսում է Իրանի դեմ երկու փուլով պատժամիջոցների վերականգնում, որոնք նախկինում հետաձգվել էին միջուկային գործարքի պատճառով:

Փուլը, որը նախատեսվում է իրականացնել նոյեմբերի 5-ին, ներառում է, մասնավորապես, երկրի էներգետիկ ոլորտին վերաբերող միջոցառումներ եւ Իրանի Կենտրոնական բանկի հետ գործառնությունների սահմանափակումներ: