Փորձագետները օգտատերերի համակարգիչների վարակման նոր միջոց են գտել: Դրանք վարակվում են  Microsoft Word-ի ֆայլերում ներդրված տեսանյութի միջոցով: Այդ մասին հաղորդվում է Cymulate հետազոտական ընկերության կայքում:

Նշվում է, որ հաքերները տեքստում տեսանյութ են տեղադրում, որը վերցնում են ցանկացած ինտերնետ ռեսուրսից, հետո խմբագրում են document.xml ֆայլը եւ տեսանյութի հղումը փոխարինում վնասակար ծածկագրով: Լրացուցիչ վտանգը նրանում է, որ նման փաստաթղթերի բացման ժամանակ  հակավիրուսները հնարավոր սպառնալիքի մասին չեն նախազգուշացնում:

Մասնագետները նշում են, որ այժմ դեռ հնարավոր չէ ուղղել խնդիրը: Նրանք օգտատերերին առաջարկում են արգելափակել տեքստային ֆայլերը, որոնք ներդրված տեսանյութեր են պարունակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: