Ամերիկյան Consumer Reports ամսագրի փորձագետները կազմել են աշխարհի ամենահուսալի մեքենաների վարկանիշը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ուսումնասիրության շրջանակներում փորձագետները հարցուփորձ են արել ավելի քան կես միլիոն վարորդի: Պարզվել է, որ ասիական ընկերությունների շարքում առավել վստահելի են ճապոնական Lexus, Toyota, Mazda, Subaru եւ հարավակորեական Kia մեքենաները: Եվրոպական շուկայում, անվտանգության առումով նախընտրելի են Audi, BMW, Mini Cooper (BMW ապրանքանիշի մեջ է մտնում), Porsche եւ Volkswagen մեքենաները: Ամերիկյան տարածաշրջանում ավտոմեքենաների սեփականատերերը նշել են Ford, Buick, Lincoln, Dodge եւ Jeep ապրանքանիշերը:

Բացի այդ, փորձագետները ամենաանվտանգ մոդելների վարկանիշ են կազմել: Դրանք են՝ Lexus GX, Toyota Prius C, Mazda MX-5 Miata եւ Subaru Crosstrek:

Օգոստոսին SpeedMe-ի մասնագետները կազմել  են ռուսաստանյան շուկայի հինգ ամենահուսալի ավտոմեքենաների վարկանիշը `Hyundai Solaris, Peugeot-508, Volkswagen Polo, Volkswagen Jetta եւ Kia Sorento Prime:

Եվրոպական անկախ վթարային թեստերի անցկացման կազմակերպության տվյալներով, 2017-ին ամենաանվտանգ ավտոմեքենաներն են Volkswagen Arteon-ն (ներկայացուցչական դաս), Volkswagen Arteon (կոմպակտ քրոսովեր), Volkswagen T-Roc (մինի քրոսովեր), Volkswagen Polo (B-class ), Opel Crossland X (կոմպակտվեն), Subaru Impreza եւ XV (փոքր ընտանեկան մեքենա):