Ավստրալիացի գիտնականները եւ նրանց չինացի գործընկերները Սուչժոու քաղաքի համալսարանից դարձել են հեղուկ մետաղից մինի ռոբոտի փորձնական մոդելի հեղինակներ։ Այն ապագայում կկարողանա անցնել նեղ եւ ոլորուն տարածություններով եւ ունակ կլինի փոխել ձեւը, որ թափանցի այնտեղ, որտեղ պահանջվում է։  

ABC հեռուստաընկերությունը հայտնում է, որ ռոբոտի հեղինակները ենթադրում են, որ այդպիսի սարքավորումները կկարողանան օգնել մարդկանց օրգանիզմում ներքին հիվանդությունների բացահայտմանը, օրինակ՝ տեղայնացնել ուռուցքները եւ դրանց դեղամիջոցներ հասցնել։

Հեղուկ ռոբոտի կառուցվածքը համեմատաբար պարզ է։ Նրա ներսում պլաստիկ անվակ է, երկու չիպ, լիթիումային մարտկոց եւ ակումուլյատոր արծաթագույն հեղուկ գալիումի մի քանի կաթիլով։

Ռոբոտը գործողության մեջ է դրվում անիվի պտույտից, երբ հեղուկը մարտկոցի լարվածության ազդեցության տակ փոխում է ծանրության կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։