Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի իշխանությունների մեջ, մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցությունների միջեւ հարկ է դիտարկել վերջին արտաքին քաղաքական եւ ներքաղաքական գործընթացների համատեքստում, որոնց ֆոնին հանրապետության ղեկավարությունը ձգտում է ամրապնդել իր իշխանությունը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը:
Նրա խոսքով, իշխանությունները ներկայումս փորձում են արագացնել քաղաքական գործընթացները որոշակի վերադասավորումների միջոցով: Խոսելով ԶԼՄ-ներում շրջանառվող կոալիցիոն նոր հուշագրի մասին, որոնց մասին նախ խոսում էին նախ կառավարող կուսակցությունների ներկայացուցիչները, ապա նույն հաջողությամբ սկսեցին հերքել այդ փաստաթղթի գոյությունը, Սարգսյանն ընգծել է, որ Հայաստանի ղեկավարությունը փորձել է որոշակի հստակություն մտցնել իշխանական դաշտում, բայց երբ գիտակցեց, որ նախաձեռնությունը ձախողվել է, հրաժարվեցին դրանից:





























