ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 14-ին ընդունել է լիբանանյան «Մենեջմենտ Միքս» ընկերության նախագահ Րաֆի Սեմերջանին, ում հետ քննարկել է Արցախում առաջնորդների ակադեմիայի կազմակերպման հետ կապված հարցեր:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա է եղել ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

Երկրի ղեկավարը ողջունել է նման գաղափարը` ընդգծելով, որ Արցախում շահագրգռված են կառավարման ոլորտում կադրերի պատրաստման հարցում առաջատար երկրների փորձի ուսումնասիրման եւ կիրառման մեջ: