Հայաստանի ղեկավարությունը սխալ հաշվարկ է արել` փորձելով ստիպել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը փաստաթուղթ ստորագրել եւ հարկադրել համախմբված հանդես գալ 2012-2013 թվականների ընտրություններին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է փորձագետ Երվանդ Բոզոյանը:

Նրա խոսքով, ի սկզբանե պարզ էր, որ ԲՀԿ-ն չի գնա այդ քայլին, եւ երկրի ղեկավարության նախաձեռնությունը ձախողվել է` իշխանություններին դնելով անհարմար դրության մեջ: «Փոխարենը ԲՀԿ վարկանիշը, որն առանց այն էլ բարձր էր, քան ՀՀԿ-ինը, ավելի աճեց»,- հայտարարել է փորձագետը: Բոզոյանի կարծիքով, ԲՀԿ-ի կողմից կոալիցիան լքելը միայն ժամանակի հարց է: «ԲՀԿ-ի համար այժմ աննպատակահարմար է լքել կառավարող կոալիցիան, ոսւտի նա ժամանակ է ձգում եւ քանի դա խորհրդարանական ընտրությունների շեմին»,- ասել է փորձագետը: