Google AdSense-ը բոլոր նոր կայքերի համար պարտադիր ստուգման ծրագիր է թողարկում։ Նորամուծությունը կբարձրացնի գովազդային ցանցի որակը եւ դրանում առկա կայքերի հանդեպ վստահությունը։

Այժմ նոր կայքում գովազդի ցուցադրման համար անհրաժեշտ է կայքը համապատասխան ցուցակում ընդգրկել, ինչից հետո Google-ը կստուգի այն՝ տեղեկացնում է SeoNews-ը։

Ստուգելու համար, թե ընտրված կայքը պատրա՞ստ է գովազդի ցուցադրմանը, Google-ը պարզում է՝ արդյոք օգտատերը կայքի «սեփականատեր» է, եւ արդյոք կայքը համապատասխանում է AdSense-ի կանոններին։ Ստուգումը սովորաբար մեկ օրից էլ քիչ է տեւում, թեեւ առանձին դեպքերում գործընթացը կարող է ձգձգվել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին AdSense-ը ներկայացրել էր առաջիկա 15 տարիների իր ծրագրերը։