Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ցույցերի նոր ալիք է սկսվել: Հազարավոր մարդիկ, այդ թվում` բանկային ծառայողներ, հանրային տրանսպորտի վարորդներ, շտապօնության մեքենաների վարորդներ ու տուրիստական ընկերությունների աշխատակիցներ Կահիրեի տարբեր վայրերում աշխատավարձի բարձրացում են պահանջում, հաղորդում «Ազատություն» ռադիոկայանը:
Թահրիրի հրապարակում, որն առավոտյան մաքրվել էր ցուցարարներից, մոտ 200 ոստիկաններ են կանգնած: Նրանք համերաշխություն են հայտնել ցուցարարների հետ եւ մեղադրում են նախկին նախարարին ժողովրդի եւ ոստիկանության պառակտման մեջ: Շատերը ձեռքներին անկարգությունների օրերին մահացած ոստիկանների նկարներ են պարզել:
Ավելի վաղ կառավարող Ռազմական գերագույն խորհուրդը հայտարարել էր խորհրդարանը ցրելու եւ սահմանադրությունը չեղյալ հայտարարելու մասին:
Ինչպես նշում է «Կոմսոմոլսկայա պրավդան», այսօրվա դրությամբ նախագահի ամենահավական թեկնածու է համարվում Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսսան: Նրա հնարավոր նախագահության մասին լուրերը ուժգնանում են, քանի որ մարտին նա լքում է Լիգայի ղեկավարի պաշտոնից:




























