ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն (UNDP) ու Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հուշագիր են ստորագրել «Հնարավոր արտակարգ իրավիճակների պայմաններում օպերատիվ տեղեկատվության եւ ընդհանուր հաղորդակցությունների տրամադրման մասին», նաեւ համաձայնագիր «Աղետների դեպքում կառավարման, պատրաստության եւ արձագանքման գործողությունների մասին»:

Փաստաթուղթը փետրվարի 14-ին Երեւանում ստորագրել են ՄԱԿ-ի համակարգող Դաֆինա Գերչեւան եւ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Նախարարի խոսքով, նախարարության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկը` ապացուցել երկրի բնակիչներին, որ ամենաբարդ պահին ԱԻՆ-ը մշտապես նրանց կողքին է: