2019 թվականի առաջին եռամսյակում Apple-ի շահույթի կանխատեսումը շուկայի սպասելիքներին զիջում է արժութային ծախսերի եւ հատկապես զարգացող շուկաներում «մակրոտնտեսական խոցելիության» պատճառով: Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Թիմ Կուկը, հայտնում է Reuters-ը:
Նա նշել է, որ «թույլ» շուկաների թվում են Ռուսաստանը, Թուրքիան, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Ըստ կանխատեսումների՝ Apple-ն առաջին ֆինանսական եռամսյակում ակնկալում է 89–93 մլրդ դոլարի շահույթ:
Apple-ն ավելի վաղ հաշվետվություն էր ներկայացրել սեպտեմբերի 29-ին ավարտված չորրորդ եռամսյակի արդյունքներով ռեկորդային շահույթի մասին: Երեք ամսում ընկերության եկամուտը կազմել է 62,9 մլրդ դոլար, ինչը 20 տոկոսով ավելի է 2017 թվականի ցուցանիշի համեմատությամբ: Մասնագետների գնահատմամբ՝ եռամսյակում մեկ բաժնետոմսի զուտ շահույթը կազմել է 2,91 դոլար (աճը կազմել է 41 տոկոս):




























