Ամերիկացի միլիարդատեր եւ SpaceX տիեզերական ընկերության ղեկավար Իլոն Մասկը Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է Լոս Անջելեսի տակ առաջին արագընթաց ստորգետնյա թունելի տեսանյութը:
Մասկն ավելի վաղ հայտարարել էր, որ ստորգետնյա թունելը կբացվի դեկտեմբերի 10-ին:
«Անցա Լոս Անջելեսի տակի թունելով, The Boring Company: Չափից ավելի երկար լարված վիճակում էի: Պատրաստվում ենք դեկտեմբերի 10-ին բացման առիթով երեկոյին»,- նշել է Մասկը:
Մասկը հունիսի վերջին հայտարարել էր թունելի կառուցումը սկսելու մասին: Verge-ի տեղեկություններով՝ շինարարությունն իրականացնում է The Boring Company-ն, որը համարում են Մասկի «հավակնոտ նախագիծը», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մասկը հորատման ընկերությունը (The Boring Company) հիմնադրել է 2016 թվականի վերջին: Մասկի ծրագիրը նախատեսում է Լոս Անջելեսի (Քալիֆորնիա) եւ Արեւելյան մերձափի մայրաքաղաքային շրջանում թունելների երկու ցանցի զուգահեռ կառուցում: Հաջորդ փուլում բացառված չէ Տեխասում կամ Սան Ֆրանցիսկոյում ստորգետնյա միջանցքների ստեղծումը:
— Elon Musk (@elonmusk) 3 ноября 2018 г.




























