Չինաստանը ափսոսում է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ որոշման համար եւ շարունակում է սատարել Իրանի միջուկային ծրագիրը։
ԱԳՆ մամուլի քարտուղար Հուա Չունինգը նշել է, որ համաձայնագիրը պետք է համակողմանի լինի եւ արդյունավետորեն իրականացվի, չնայած ԱՄՆ-ի դուրս գալուն․ «Մենք ափսոսում ենք ԱՄՆ-ի այդ որոշման համար։ Նա հավելել է, որ միջազգային հանրությունը դեմ է արտահայտվում միակողմանի պատժամիջոցներին, ինչպիսիք, օրինակ, ԱՄՆ-ն է սահմանել։
Նա նշել է, որ Չինաստանը այն երկրների շարքում է, որոնք խոստացել են պահպանել համաձայնագիրը, չնայած ԱՄՆ-ի դուրս գալուն, ապա հավելել է, որ Իրանը խստորեն կատարում է համաձայնագրով սահմանված իր պարտավորությունները։
Հուան կոչ է արել բոլոր կողմերին հաշվի առնել «երկարաժամկետ շահերը, կատարել իրենց պարտականությունները եւ պարտավորությունները եւ ընտրել պատմության ճիշտ կողմը»:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները Իրանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլն է սահմանել, որը վերաբերում են նավթի արտահանմանը: Պատժամիջոցների ցանկում են հայտնվել ավելի քան 600 անձինք եւ ընկերություններ:




























