Հաջորդ ամիս կթողարկվի Google Chrome բրաուզերի նոր տարբերակը, որը հնարավորություն կունենա արգելափակելու օգտատիրոջը զայրացնող գովազդային հայտարարությունները, հայտնում է 360 հեռուստաալիքը: 

Սպասվում է, որ ամերիկյան ընկերության սեւ ցուցակում են հայտնվելու այն գովազդատուները, որոնք օգտատերերին գրավելու համար օգտագործում են ոչ էթիկական մեթոդներ: Նման կայքերի տերերին Google-ը հնարավորություն կտա մեկ ամսում խախտումները վերացնել: Միաժամանակ, այն դեպքերում, երբ նման գովազդը օգտատիրոջը չի խանգարում, նա հնարավորություն կունենա բրաուզերում արգելափակումն անջատել:

Մասնագետների կարծիքով՝ Google-ի այս նախաձեռնությունը պետք է լուրջ ազդեցություն ունենա համացանցային գովազդի շուկայի վրա, քանի որ աշխարհի երկրների մեծ մասում Chrome-ը մեծ տարբերությամբ առաջատար է մյուս բրաուզերների շարքում: