Սան Ֆրանցիսկոյում ամենամյա համաժողովին Samsung-ը ներկայացրել է Infinity Flex ճկվող էկրան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Infinity Flex դիսփլեյը հիքմ է ապագայի սմարթֆոնների համար», - ասել է ընկերության բջջային արտադրանքի մարքեթինգի ավագ փոխնախագահ Ջասթին Դենիսոնը:

Ներկաներին ցուցադրվել է սարքի նախատիպը, որի էկրանի անկյունագիծը բացված վիճակում կազմում է 7,3 դյույմ (18,5 սմ): Հավասար մասերի ծալված վիճակում սարքն Infinity Flex-ի հետ աշխատում է ինչպես սմարթֆոն, բացված վիճակում՝ ինչպես պլանշետ, ինչը հաջողվում է նաեւ երկու էկրանների շնորհիվ: Սարքի անունը դեռ չի հաղորդվում:

Առաջիկա ամիսներին ընկերությունը կզբաղվի Infinity Flex-ի զանգվածային արտադրությամբ: Ենթադրվում է, որ Samsung-ն առաջին ծալովի սմարթֆոնը կներկայացնի 2019-ին: