Դաշնության խորհուրդը ուրբաթ օրը նիստին հավանություն է տվել ժամանակավոր համաձայնագրի վավերացման մասին օրենքին, որը կբերի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծմանը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի մայիսի 17-ին։ Այն պայմաններ է ստեղծում երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման խթանման համար փոխադարձ առեւտրի կանոնների ազատականացման միջոցով։ Փաստաթուղթը որոշում է կողմերի պարտավորությունները, որոնցով նախատեսվում է որոշակի ապրանքների նկատմամբ սակագնային եւ ոչ սակագնային խոչընդոտների նվազեցում կամ վերացում։   

Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ԵՏՄ անդամ պետությունների եւ Իրանի կողմից ներքին գործընթացների ավարտի մասին գրավոր ծանուցման ստացման օրվանից 60 օր անց։