2019թ․ Motorola հայտնի ապրանքանիշից շուկայում երեք նոր սմարթֆոն կհայտնվի՝ տեղեկացնում է Planet Today-ը՝ վկայակոչելով ընկերության մենեջերներին։

Նրանց խոսքերով՝ ամենաշատ կարտադրվի Moto Z4 սմարթֆոնը, որը հիմնված կլինի Qualcomm-ի Snapdragon 8150 միաբյուրեղ համակարգի վրա։ Սրա հետ մեկտեղ, Moto Z4-ը կսատարի հինգերորդ սերնդի բջջային ցանցերին։

Motorola-ի հաջորդ նորույթը կլինի Moto G7-ը, որը վերջերս է սերտիֆիկացվել ԱՄՆ վերահսկիչ մարմնի՝ Կապի դաշնային հանձնաժողովի կողմից։ Սարքը կաշխատի Qualcomm Snapdragon 660 պրոցեսորով, կունենա 6,4 դյույմանոց դիսփլեյ, 4 գիգաբայթ օպերատիվ եւ 32 գիգաբայթ մշտական հիշողություն։

Motorola-ի երրորդ նորույթ Moto G7 Play-ը վերանայված մոդել է։ Սրա թողարկումը դեռեւս հարցականի տակ է, քանի որ առաջին տարբերակը վաճառքի լավ ցուցանիշներ չի ունեցել եւ արտադրողի հույսերը չի արդարացրել։