McDonald’s ընկերությունը ներկայացրել է հատուկ McDrive շարքի համար մշակված աշխարհում առաջին և դեռ միակ ավտոմեքենան, հաղորդում է Мотор-ը: Volkswagene-Golf-ի հիմքով ստեղծված այդ մեքենան ապահովված է սառեցնող բաժակակալներով, ջեռուցվող արկղով, սոուսի և ֆրի կարտոֆիլի համար բաժիններով, ինչպես նաև՝ տեսաձայնային կարգավորումների յուրահատուկ համակարգով, որտ կառավարվում է առաստաղին փակցված դիսփլեյի միջոցով: Վարորդը կարող է ընտրել սրահի լուսավորման գույնը, ինչպես նաև՝ ձայնը՝ երաժշտություն կամ McDonald’s ռեստորանի աղմուկը: Հեչբեքի արկղն ապահովված է էլեկտրական ջեռուցմամբ, իսկ սրահի կենտրոնական մասում սառեցնող բաժակակալը:

Դռներին կարելի է տեղադրել կախովի սեղաններ ֆրի կարտոֆիլի, սոուսի և սենդվիչի համար հատուկ բաժիններով: Մեքենան ներսից կաշեպատ է, իսկ կաշվի տարբեր երանգները խորհրդանշում են փայտ և քար: Մեքենայի ղեկը, արմնակալներն ու թափքը զարդարված են McDonald’s-ի լոգոտիպներով: