Գաջեթների չինական արտադրող Xiaomi-ն փորձում է ետ չմնալ իր ամենամոտ մրցակիցներ Apple-ից և Samsung-ից: Դրա համար փորձում է լցնել շուկան ոչ միայն ժամանակակից սմարթֆոններով, այլև դրանց տարատեսակ հավելումներով: Xiaomi սարքավորումների կողմնակիցները շուտով հնարավորություն կունենան գնահատել ընկերության նոր՝ Mi True Wireless Earphones անլար ականջակալները, հաղորդում է Planet Today-ը:
Բոլորովին վերջերս նոր անլար գարնիտուրի լուսանկարները հայտնվել են համացանցում, իսկ դա նշանակում է, որ ականջականլները շուտով նաև վաճառքի կհանվեն: Հետաքրքրական է, որ ականջակալների մասին լուրերը տարածվեցին շուկայում Xiaomi AirDots-ի ի հայտ գալուց կարճ ժամանակ անց:
Ակնկալվում է, որ նոր ականջակալները կհամալրեն հանրածանոթ շարքը: Սակայն այս կարծիքը հաստատելու համար հարկ է, այնուամենայնիվ, սպասել դրանց շնորհանդեսին, որից անմիջապես հետո նոր սարքը կհանվի վաճառքի: Պետք է նաև նշել, որ նոր Mi True Wireless Earphones-ը շատ նման է Xiaomi-ի մրցակից Apple-ի արտադրանքին: AirPods-ի հետ տեսանելի տարբերություններ գտնելը բավականին բարդ է: Իսկ գործառնական հատկանիշները հայտնի կդառնան հետագայում:





























