Android բջջային հարթակի համար լավագույն խաղերի վարկանիշը, որ ներկայացրել են Android Policе պորտալի փորձագետները, ներառում է Google Play կատալոգի խաղային բաժնի ամենաաղմկահարույց հիթերը, փոխանցում է Planet Today-ը:
Վարկանիշի առաջին տեղում է Assassin's Creed Rebellion-ը: Խաղն անվճար է տարածվում, սակայն որոշ կոնտենտի համար ստիպված են վճարել: Ինչն, ի դեպ, պարտադիր չէ:
Վարկանիշի երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Royale Rising Battle Build Survival Arena-ն, որը վերջին շրջանում հանրաճանաչ ժանրի հերթական ներկայացուցիչն է:
Անդրոիդ-խաղերի թոփի երրորդ տեղում է Storm Boy նախագիծը, որը խաղացողներին խորասուզում է գեղեցիկ ֆանտաստիկ աշխարհ:
Հաջորդում են Where Shadows Slumber (գերազանց արկածային գլուխկոտրուկ), Shmatoosto (այստեղ մեկ խաղի մեջ միագամից երեքն են), Steps & Dragons, Stack Hit, Archimedes: Eureka (որակյալ ռազմավարություն) եւ Rev Heads Rally (դինամիկ ավտոարշավներ) խաղերը:
«Մտածել ինչպես հանցագործը» սերիալի երկրպագուներին կուրախացնի Criminal Minds: The Mobile Game խաղը, իսկ համակարգչային դերերով խաղերի երկրպագուների ճաշակով կլինի, հավանաբար, Dawn Break - Ice and Fire նախագիծը: Չարժի մոռանալ նաեւ UNO-ի հերթական մասի մասին, որը վերջերս է թողարկվել Android օպերացիոն համակարգի վրա:





























