«Կերչ Ինֆո» գործակալության Youtube-ի ալիքում Կերչի նեղուցում Ռուսաստանի եւ Ուկրաինայի ռազմական նավերի «ոչ մարտական բախման» տեսանյութ է հայտնվել:
Ավելի վաղ, Ռուսաստանի ԱԴԾ-ն նշել էր, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 19: 00-ին, Ռուսաստանի Դաշնության սահմանը խախտած Ուկրաինայի ռազմածովային նավատորմի «Բերդյանսկ», «Նիկոպոլ» եւ «Յանի Կապու» նավերը, Ռուսաստանի Դաշնության տարածքային ծովում անօրինական գործողությունների հերթական փորձն են իրականացրել:
Ուկրաինայի ռազմական նավերին հարկադրաբար կանգնեցնելու համար ռուս սահմանապահները ստիպված են եղել զենք կիրառել: Արդյունքում Ռուսաստանի Դաշնության տարածքային ջրերում Ուկրաինայի ռազմածովային նավատորմի բոլոր երեք նավերը կանգնեցվել են: Ուկրաինայի ԶՈՒ երեք վիրավոր զինծառայողներն բժշկական օգնություն է տրվել: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Իր հերթին, ուկրաինական կողմը հայտարարում է, որ նախօրոք նավարկության անվտանգությունը ապահովելու նպատակով միջազգային ստանդարտներին համապատասխան տեղեկացվել է անցում կատարելու մտադրության մասին:











