Ամերիկացի գիտնականների կողմից կառուցված ստորջրյա ռոբոտը, որը կարող  է ջրից դուրս ցատկել, թույլ կտա ուսումնասիրել ծովային կենդանիների, օրինակ՝ դելֆինների ու կետերի վարքագծի մի քանի ասպեկտներ, փոխանցում է Planet-today-ը։

«Գլխավոր գործոնը, որը որոշում է, թե որքան բարձր է այս կամ այն ծովային կենդանին ցատկում ջրից, ներգրավվող ջրի զանգվածն է։ Դա ջրի այն զանգվածն է, որը կենդանին իր հետ է բարձրացնում, երբ ցատկում է։ Ամենալավ ցատկողները փորձում են նվազագույնի հասցնել այդ պարամետրը»,-նշում են հետազոտության հեղինակները։

Ռոբոտը ստեղծվել է այնպես, որ ջրի զանգվածը հնարավորինս նվազագույնի հասցվի, սակայն մեքենայի շրջահոսությունը զգալիորեն ցածր է, քան դելֆինի ու կետի դեպքում։ Հետեւաբար, ռոբոտը չի կարող այնքան բարձր ցատկեր կատարել, ինչպես նշյալ կենդանիները։