2025 թվականին մոտ 6 միլիարդ մարդ ամեն օր ամպային տվյալների հետ գործ կունենա, ինչը աշխարհի բնակչության մոտ 75 տոկոսն է կազմում: Այս մասին է վկայում Seagate-ի եւ IDC-ի անցկացրած ուսումնասիրությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այսօր ամեն օր տվյալների հետ աշխատում է մոտ 5 մլրդ մարդ: Ընդ որում ամեն օր օգտագործվող բջջային սարքերի թիվը կավելանա մինչեւ 150 մլրդ-ի: Յուրաքանչյուր օգտատերը 18 վայրկյանում առնվազն մեկ անգամ կմիանա ցանցին: Նման հաճախականությունը պայմանավորված կլինի մեծ քանակությամբ «համացանցի իրերով»:

Ըստ հետազոտության հեղինակների 2020-ին հանրային ամպերում տվյալների քանակը կգերազանցի օգտատերերի սարքերում տեղեկատվության ծավալը, իսկ 2021-ին ավելի շատ կլինի, քան տվյալների մշակման կենտրոններում: 2025-ին օգտատերեի տվյալների բաժինն ընդհանուր թվից  մինչեւ 31 տոկոսի կկրճատվի՝ 2017-ի 51 տոկոսի համեմատ:

Հետազոտությունում նշվում է, որ տվյալների մեծ մասը 2025-ին կարտադրվի Չինաստանում եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Տվյալների ընդհանուր ծավալը 2025-ին կմեծանա ավելի քան 5 անգամ 2017-ի համետատ՝ մինչեւ 175 զետտաբայթ (1 զետտաբայթը հավասար է 1 տրիլիոն գիգաբայթի):