Մեր առաքելությունն է՝ թույլ չտալ, որ «Մարտի 1»-ի կոալիցիան մտնի խորհրդարան: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, Արարատի մարզի Այգեստան գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը:
Քաղաքագետ, «Սասնա ծռերի» ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Ստեփան Գրիգորյանն էլ իր խոսքում նշեց. «Ես Գերագույն խորհրդի պատգամավոր էի, մինչեւ հիմա նույն բնակարանում եմ ապրում ու հպարտ եմ: Մենք գնում ենք ԱԺ, այո, աջակցելու կառավարությանը, բայց միաժամանակ պահանջելու: Որ այնպես չլինի, որ գան, տունը քանդեն ինչ-որ մարդկանց, հետո պարզվի, որ փոքր բիզնեսի ներկայացուցիչ էր: Եկան իշխանության, թող փոքր բիզնեսին աջակցեն: Թող քանդեն օլիգարխի տունը, ինչի՞ մի քանի օր առաջ Երեւանում քանդեցին փոքր բիզնեսի ներկայացուցչի տունը»:











