ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն ակնկալում է, որ Եվրասիական տնտեսական միության ապրանքների մակնշման վերաբերյալ համաձայնագրի վավերացումը Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ երկրներում կավարտվի մինչեւ տարեվերջ: Այդ մասին նա հայտարարել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մեդվեդեւը հիշեցրել է, որ փաստաթուղթը ստորագրվել է փետրվարին Ալմա Աթայում։

Նրա խոսքով՝ 2018 թվականի առաջին երեք եռամսյակում ԵՏՄ ներսում առեւտրի ծավալները աճել են 13,5-14 տոկոսով։  «Ընդհանուր առմամբ, արտաքին առեւտրի ծավալը աճել է 22 տոկոսով, մեծամասամբ արտահանման հաշվին, որը գերազանցել է ներկրումը»,-հավելել է Մեդվեդեւը։

Մեդվեդեւի կարծիքով՝ եվրասիական ինտեգրացիայի հետագա առաջմղման համար անհրաժեշտ է զարգացնել անդրազգային կարգավորումը, վերացնել մնացած խոչընդոտները ներքին շուկայում, այդ թվում՝ զարգացնել «հնգյակի» ընդհանուր ֆինանսական շուկան, ինչպես նաեւ շարժվել դեպի նավթի, նավթամթերքի ու գազի ընդհանուր շուկայի ուղղությամբ։