Եվրամիությունն առաջարկում է միավորել երկու գազատար նախագծերը` Nabucco եւ Թուրքիա- Հունաստան-Իտալիան (ITGI), որպեսզի ապահովի ադրբեջանական գազի մատակարարումը Եվրոպա:
Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները, ԵՄ-ն հույս ունի նվազեցնել ռուսական էներգակիրներից իր կախվածությունը կասպիական գազի միջոցով։ Ըստ գործակալության՝ ԵՄ-ն շեշտը դնում է ադրբեջանական գազի հանքավայրերից էներգակիրների փոխադրման ծրագրերի՝ Nabucco, ITGI կամ Տրանսադրիատիկյան գազամուղների ծրագրերի վրա (TAP)։
Նշենք, որ 7,9 մլրդ եվրո արժողությամբ Nabucco ծրագրով նախատեսված է գազի արտահանում Ադրբեջանից եւ Կենտրոնական Ասիայից դեպի ԵՄ երկրներ։ Գազի առաջին արտահանումը նախատեսվում է իրականացնել 2015 թվականին։





























