Google ընկերությունը 1 միլիարդ դոլար է ծախսել իր սեփականությունն ընդլայնելու համար: Տեխնիկական հսկան մի քանի շենք է ձեռք բերել Սիլիկոնյան հովտում։ Գործարքը դարձել է այս տարվա անշարժ գույքի երկրորդ խոշոր գնումը, փոխանցում է Americaru-ն։

Ընկերության նոր գրասենյակային պարկը գտնվում է Քալիֆորնիայի Մաունթին Վյու քաղաքում՝ Googleplex շտաբ կայանից մի քանի թաղամաս այն կողմ։ Վերջին 2 տարում Google-ը եւս առնվազն 2,83 մլրդ դոլար  ներդրել Սան Խոսեի, Սաննիվեյլի եւ Մաունթին Վյուի տարածքում անշարժ գույքի ձեռքբերման համար։

Այժմ ընկերության տրամադրության տակ 16,92 հա հողատարածք եւ 12 շենք կա։