Օդատիեզերական GMV կորպորացիան փորձարկում է համակարգ, որը կազմված է մի քանի ռոբոտ-վերանորոգողներից։ Այս սարքավորումը կկարողանա օդանավերը նորոգել հենց տիեզերքում, կտեղադրվեն տիեզերակայաններում կամ այլ մոլորակների մակերեւույթին, փոխանցում է HighTech-ը։

PERASPERA անունը կրող նախագծի մշակումն իրականացվում է Horizon 2020 առաքելության շրջանակներում՝ Եվրոպական տիեզերական գործակալության տրամադրած փողերով։ Ենթադրվում է, որ 2020 թվականին ռոբոտները ամբողջությամբ պատրաստ կլինեն։

Փորձարկման առաջին փուլում ռոբոտները ցուցաբերել են վերանորոգումն ինքնուրույն պլանավորելու եւ ինքավար ռեժիմում իրականցնելու կարողություն։