Համաշխարհային բնակչության 40 տոկոսից ավելին 2024 թվականի վերջին կապրի բջջային կապի հինգերորդ սերնդի՝ 5G–ի գործողության տիրույթում, ասված է Ericsson Mobility Report–ի զեկույցում, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Համաձայն Ericsson–ի կանխատեսման՝ մոտ ապագայում 5G–ի ոլորտում առաջատարները կլինեն Հյուսիսային Ամերիկան ու Հյուսիս–Արեւելյան Ասիան. «2024 թվականի վերջին Հյուսիսային Ամերիկայում 5G ցանցին բաժին կհասնի 55 տոկոսը, իսկ Հյուսիս–Արեւելյան Ասիային՝ 43 տոկոս։ Համեմատության համար Արեւմտյան Եվրոպայի երկրներում միայն 30 տոկոսը կիրակնացվի 5G տեխնոլոգիաների հիմքի վրա»,–ասված է զեկույցում։
Փորձագետները նաեւ ակնկալում են, որ մոտ ապագայում ակտիվորեն կզարգանա «իրերի համացանցը» (Internet of Things, IoT)։ Նրանց գնահատմամբ՝ զարգացումը տեղի կունենա երկու տեխնոլոգիաների հիմքի վրա՝ NarrowBand IoT (NB-IoT) եւ Cat-M1, քանի որ այս տեխնոլոգիաները ծածկում են ցանցի միացման գործում մի շարք ոլորտների աճող պահանջները։
Զեկույցի տվյալներով՝ 2024 թվականին 5G ցանցով կմշակվի բջջային շարժի 25 տոկոսը, միաժամանակ 2018 թվականից 2024 թվականներին շարժը 5 անգամ աճել է։ 2018 թվականի III եռամսյակի տվյալներով՝ տվյալների բջջային շարժը աճել է 79 տոկոսով նախորդ տարա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ericsson–ում նշում են, որ այս ցուցանիշը ամենաբարձրն է 2013 թվականից ի վեր։





























