Facebook-ին պատկանող Instagram սոցիալական ցանցը հայտարարել է հավելվածում նոր գործառույթների մասին, որոնք կհշետացնեն տեսողության խանգարումներ ունեցող մարդկանց համար դրա օգտագործումը, հաղորդում է Vesti-ն:
Նրանք թույլ կտան էկրանի բովանդակությունը հնչեցնող հատուկ ծրագրերին ասել պատկերների նկարագրությունները՝ պատկերները վերլուծող արհեստական ինտելեկտի հավաքած կամ հեղինակների կողմից ավելացված նկարների:
Նման նկարագրություն ավելացնելու համար (տեխնիկական տեսանկյունից այն նման կլինի «alt text» նկարագրությանը, որը մենք տեսնում ենք բրաուզերում նկարի փոխարեն, մինչեւ որ այն բեռնվում է), նկարը հրապարակողը այն պետք է ավելացնի լրացուցիչ կարգավորումներ մենյուի միջոցով:
Նման նկարագրությունները տեսականորեն կարող են նաեւ օգնել սոցիալական ցանցին «համակարգչային տեսողության» մոդելներ մշակել՝ համեմատելով տեքստը եւ նկարը:





























